Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայկական բիզնեսի դահիճը․ Ռուստամ Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի գործիք

Հայկական բիզնեսի դահիճը․ Ռուստամ Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի գործիք
17.08.2024 | 12:25

Նիկոլ Փաշինյանն իր մոտ դահիճների հսկայական բանակ ունի։ Դահիճներ, որոնք իր այս կամ այն հակապետական հրահանգներն են կատարում։

Մենք արդեն խոսել ենք Նիկոլի դահիճներից մեկի՝ փոխվարչապետ աշխատող Մհեր Գրիգորյանի մասին։ Վերջինիս վրա դրվել է Հայաստանի տարածքները դահճաբար հանձնելու կազմակերպչական ֆունկցիան։ Դրա դիմաց Գրիգորյան Մհերը ստացել է բանկային ոլորտի միջոցով ռեկետ իրականացնելու հնարավորություն։ Բանկերը հարստանում են, Մհեր Գրիգորյանը՝ նույնպես։ Տուժում են ՀՀ հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիները։

Տնտեսական դաշտում Փաշինյանի մյուս գործիքը Ռուստամ Բադասյանն է՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը։ Նրա վրա դրված է բիզնեսին գլխատելու ֆունկցիան։ Հայաստանի գրեթե բոլոր խոշոր ու միջին բիզնես ներկայացուցիչների վրա քրեական գործեր են «կարվել»՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք կա՞ իրավախախտում, թե՞ ոչ։ Նիկոլը Բադասյանի ձեռքերով ուզում է վերահսկել բիզես դաշտն ու ինքն իրեն ապահովագրել։

Կա նաև տեսակետ, որ Ռուստամ Բադասյանը միտումնավոր գլխատում է հայկական բիզնեսը ճիշտ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը միտումնավոր հանձնեց Արցախը՝ իր դրսի տերերի հրահանգների կատարման շրջանակներում։ Թե ո՞ր տարբերակի հետ գործ ունենք, իշխանափոխությունից հետո պարզ կդառնա։ Այս պահին պետք է արձանագրել, որ ՊԵԿ-ը հրեշավոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել։ Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում գործարարներին սպառնում է ազատազրկում 3-ից 6 տարի ժամկետով։ Ընդ որում՝ հարկային կամ մաքսային խախտումը քրեականացվում է 5 միլիոն դրամի գերազանցման դեպքում։ Գործնականում սա նշանակում է, որ Հայաստանի գրեթե բոլոր խոշոր ու միջին գործարարների գլխին կախվելու է առնվազն 3 տարի ազատազրկվելու հեռանկարը։ Այս ամենից հետո դժվար չէ կռահելը, թե ինչ վարքագիծ կդրսևորի բիզնեսը, և ինչ կլինի ներդրումների հետ։

Դրսի ուժերի կողմից նշանակված «կոմիսարի» համբավ ունեցող Ռուստամ Բադասյանի «կանտոռայի» այս առաջարկը երիտթուրքերի արածներին համարժեք քայլ է։

Երիտթուրքերը գլխատեցին մեր մտավորականությանը, որից հետո սկսեցին հայության զանգվածային տեղահանումները՝ էթնիկ զտումները։ Երիտքայլարածներն էլ պլանավորում են գլխատել հայկական բիզնեսը, որից հետո Հայաստանն Արցախի պես մեր թշնամիներին սկուտեղի վրա մատուցելը և հայկական բիզնեսի էթնիկ զտումը կդառնան տեխնիկայի հարց։

Բիզնես դաշտի պաշտպանությունը բոլորիս գործը պետք է լինի։ Պետությունն ու բանակը տնտեսությամբ են զարգանում։ Նիկոլենք պատահական չեն տնտեսության վրա հարձակվում։ Այդ հարձակումը մեր երկիրը կազմաքանդելու թուրք-ադրբեջանական ծրագրի մաս է կազմում։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3493

Մեկնաբանություններ